close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուլբուդաղյանցը վստահեցնում է՝ հավաքականն ամեն ինչ անելու է` լավ արդյունքի հասնելու համար

Սպորտ

15 Հոկտեմբերի 2018, 19:56
 Գյուլբուդաղյանցը վստահեցնում է՝ հավաքականն ամեն ինչ անելու է` լավ արդյունքի հասնելու համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով ընտրանին ամեն ինչ անելու է Մակեդոնիայի դեմ խաղում լավ արդյունքի հասնելու համար:

«Մակեդոնիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն մեկնարկային կազմում: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և դեռևս շուտ է հաջորդ մրցափուլի մասին մտածել: Իսկ ինչ կապված է Մարկոս Պիզելիի հետ ապա նա ապաքինվել է»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյուլբոդաղյանցը: Վերջինս վստահեցրեց որ անձամբ չի նկատել լարվածություն ֆուտբոլիստների՝ մասնավորապես Հենրիխի  և Յուրայի փոխհարաբերությունում:

Գլխավոր մարզիչը կարծում է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են պետք երիտասարդական ընտրանուց: «Մենք հույս ունենք, որ վաղը կհաղթենք և կկարողանանք հետ բերել երկրպագուների հավատը մեր նկատմամբ»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica