close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը

Իրավունք

15 Հոկտեմբերի 2018, 19:17
 Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ այս որոշման առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ:

«Դիրքորոշման հետ կապված հոկտեմբերի 17-ին հայտարարությամբ եմ հանդես գալու: Նախնական կարծիքս սա է` անձը պատանդի կարգավիճակով գտնվում է կալանքի տակ»,- ասաց Բաղդասարյանը:

Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համարինչպես նաև ՀՀքրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետնախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնվածառանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica