close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից

Արցախ

15 Հոկտեմբերի 2018, 18:03
 Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից

Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական  ընտրություններից հետո  Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» զինված ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

«Հույս ունենք, որ ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար չկա այլ ելք, քան զորքերի դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում Ֆրանկոֆոնիայի ժամանակ ընդունված բանաձևի վերաբերյալ, որում ԼՂ հակամարտության մասին կետ է առկա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է, որ, չնայած Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը չարաշահելու ջանքերին, բանաձևում ընդգծվում է, որ հակամարտության կարգավորման հիմքն է Հելսինկյան եզրափակիչ ակտը:

 

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica