close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեռակա ուսուցում այլևս չի լինի. ԿԳ փոխնախարար

Հասարակություն

15 Հոկտեմբերի 2018, 17:50
 Հեռակա ուսուցում այլևս չի լինի. ԿԳ փոխնախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին:

«Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում: Դրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հեռակա ուսուցում այլևս չի լինի, ինչը հնարավոր է որոշակի դժվարություններ առաջացնի ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերի համար: Սակայն այստեղ մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլևս չի լինելու սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա: Այսինքն՝ կրթության և գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջող և քաղաքականություն մշակող մարմին: Սոցիալական հարցերը, իհարկե, չեն անտեսվելու, բայց նաև դրանք առաջնային տեղում չեն լինելու»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաև բուհերի հավատարմագրման գործընթացին:

«Պետք է հստակեցվեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման թե՛ պահանջները, և թե՛ հետևանքները: Եթե գնում են կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛ պետական, և' ոչ պետական բուհերը: Այսօր խնդիր ունենք նաև լիցենզավորման հետ կապված. քանի որ հստակ սահմանված չէ հավատարմագրման շեմը: Այս հարցում հատկապես խնդրահարույց է բժշկական մասնագիտությունների հարցը. շատ հաճախ մեկ բուհի անպատասխանատու գործունեությունը վնասում է մնացած բոլորին: Պետք է հստակ գիտակցենք, որ այլևս որևէ անպատասխանատու քայլ անհետևանք չի մնալու: Որևէ բուհի նկատմամբ մենք չունենք վերապահում, որևէ բուհ մյուսից առավել չէ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ բուհերը հենց մասնավոր բուհերն են, և մեր նպատակն է՝ ունենալ հզոր ոչ պետական բուհեր, որոնք շեշտադրում են կրթության որակը»,- նշել է նախարարի տեղակալը:

Հովհաննես Հովհաննիսյանը նաև հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը և տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար: Հանդիպման ընթացքում ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica