close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական և ֆրանսիական խմբերգեր՝ երկու երգչախմբերի կատարմամբ

Մշակույթ

15 Հոկտեմբերի 2018, 17:09
 Հայկական և ֆրանսիական խմբերգեր՝ երկու երգչախմբերի կատարմամբ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հոկտեմբերի 16-ին` ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը  կանցկացվի «Հայկական և ֆրանսիական խմբերգեր»  համերգ: Միջոցառմանը հանդես կգան Երևանի  պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան) և «Հովեր»  պետական  կամերային  (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը:

Կոլեկտիվները երեկոյի ընթացքում կներկայացնեն հայկական և ֆրանսիական խմբերգեր: Համերգային երեկոնկմեկնարկի Ֆրանսիայի ազգային օրհներգի՝ «Մարսելյեզ»-ի  կատարմամբ: Կներկայացվեն Դեբյուսիի, Ռոսինիի, Ֆորեի, Կամպոյի, Ռավելի  և այլ  կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ ֆրանսիական հեղափոխական երգեր: Հայկական խմբերգերից կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները:

Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը  անցկացվել է Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովը,  որի շրջանակում էլ կազմակերպված է կոլեկտիվների այս համերգը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica