close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե իրենց համար բարդ է, թող բերեն, մենք ստուգենք. Yerevan.Today-ից առգրավված կոշտ սկավառակներն ուսումնասիրում են

Իրավունք

15 Հոկտեմբերի 2018, 16:02
 Եթե իրենց համար բարդ է, թող բերեն, մենք ստուգենք. Yerevan.Today-ից առգրավված կոշտ սկավառակներն ուսումնասիրում են

Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Yerevan.Today-ում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն կատարեցին: Առգրավվել էին խմբագրության համակարգիչներից 3-ի կոշտ սկավառակները, ինչպես նաև խմբագրի անձնական  համակարգիչը:

Yerkir.am-ի հետ զրույցում կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտնեց, որ իրենց համակարգիչների կոշտ սկավառակները տանելու հաջորդ օրն իսկ իրենք գնել են ինչ-որ սարքեր ու փորձել չպարալիզացնել խմբագրության աշխատանքը:

«Մեր աշխատանքում փոփոխություն չկա, շարունակում ենք աշխատել: Սակայն խնդիրն այն է, որ մենք ունենք հիմնական համակարգիչներ, օրինակ` մեր մոնտաժային համակարգիչները, որոնց կոշտ սկավառակները տարել են: Սրա հետևանքով մեր աշխատանքը, իհարկե, տուժում է, քանի որ տեսանյութերը, ռեպորտաժներն ուշացումով են կայքում տեղադրվում: Նրանք պատրաստակամ են մեզ տրամադրել մեր նյութերի պատճենները, սակայն կոշտ սկավառակները` դեռ ոչ: Փորձաքննություն են անում, հայտնի էլ չէ՝ երբ կավարտվի այն, այս պահին որևէ նոր բան չկա»,- ասաց Հակոբյանը:

Մեր հարցին, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունեն ԶԼՄ-ի հետ, որքանո՞վ է ճիշտ  կոշտ սկավառակներում առկա ինֆորմացիայի ուսումնասիրությունն այսքան ձգձգելը, նա պատասխանեց, որ, իհարկե, տարօրինակ է, քանի որ շուտով լրանում է մեկ ամիսը, ինչ առգրավվել են կոշտ սկավառակները: «Զարմանալի է՝ արդյո՞ք մեկ համակարգչի և 3 կոշտ սկավառակների ստուգումն իրենց համար այդքան ծանր, տաժանակիր աշխատանք է: Եթե իրենց համար այդքան բարդ է, թող բերեն, մենք ստուգենք ու ասենք՝ դրա մեջ ինչ կա»,- ասաց Հակոբյանը:

Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ կայքում խուզարկությունն իրականացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: 

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica