close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է երաշխավորենք, որ կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան. Փաշինյան

Քաղաքական

13 Հոկտեմբերի 2018, 16:52
 Պետք է երաշխավորենք, որ կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը:

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ իրենք պետք է երաշխավորեն, որ կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան, մարդիկ չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ իր տված հարկերը չեն գողանում: «Այո, դեռևս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, դա դեռ ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք, այդ խնդիրը պետք է լուծենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր վճարած ամեն կոպեկին պետք է վերաբերվի այնպես, ինչպես այն բանի, որ այդ գումարը դնում է իր տան այն դարակի մեջ, որը նախատեսված է ընտանիքի կարիքների համար: Մեր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, որ այն շատ երիատասարդ է: Ես չգիտեմ, թե դա երբ է առավելություն կամ թերություն համարվում, բայց և ես շատ կարևոր եմ համարում, որ այս երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում կամ դրժում: Եվ մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա, ուրեմն դա մեր բացթողումն է, սխալն է, և մենք պետք է նաև ամեն ինչ անենք, որպեսզի եթե կա այդպիսի պատկերացում, այն շտկվի և հանկարծ որևէ կերպ չստացվի, թե Հայաստանում եկել է մի փուլ, երբ ինչ-որ տարիքից հետո մարդիկ համարվում են, որ նրանք պետք է որևէ բան չանեն կամ որևէ աշխատանք չունենան»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ քաղաքական իմաստով պետք է առաջնորդվեն նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց չմերժելու սկզբունքով, քանի որ մերժելն ինքը համարում է քաղաքական ռասիզմ.«Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը: Մենք չպետք է առաջնորդվենք ու չենք առաջնորդվում հինը, նախկինը ժխտելու, ջնջելու, քանդելու, ավիրելու մղումով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica