close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+17°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԸՕ բարեփոխումների նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով. Իոաննիսյան

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2018, 14:58
 ԸՕ բարեփոխումների նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով. Իոաննիսյան

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով` ոչ ռեյտինգային ընտրակարգով: Նրա խոսքով`  ռետինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես սահմանված է կառավարության ծրագրում:

Իոաննիսյանը նաև հայտարարեց, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմն է իջնելու մեկական տոկոսով: «Անցողիկ շեմը մեկական տոկոսով իջնելու է և սահմանվելու է՝ կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է, որ քաղաքական ուժերի նվազագույն քանակը, որոնք պետք է անցնեն խորհրդարան, անկախ անցողիկ շեմից, 4 է սահմանվում՝ ներկայիս 3-ի փոխարեն: Այսինքն` սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձևավորվելու հաջորդ խորհրդարանը»,- ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica