close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սասուն Միքայելյանի որդու մրցակից ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ինքնաբացարկ է հայտնել

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2018, 12:53
 Սասուն Միքայելյանի որդու մրցակից ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ինքնաբացարկ է հայտնել

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, 1 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Հոկտեմբերի 11-ին լրացել է ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Մերժվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում՝ ընտրական գրավը չվճարելու հիմքով:

Ինքնաբացարկ է հայտնել Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Քոչարյանը: Այդպիսով` Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ինքնաառաջարդված Լևոն Ստեփանյանը և Սևակ Միքայելյանը: Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: ՔՊ-ն հայտարարել էր, որ չի սատարելու Սևակ Միքայելյանին:

Ի դեպ, Հրազդանում լուրեր էին շրջանառվում, որ Միքայելյանի միակ լուրջ մրցակիցը Դավիթ Քոչարյանն է: Ի սկզբանե քաղաքապետի թեկնածուի հայտ էր ներկայացրել 5 թեկնածու, որոնցից Մանվել Պողոսյանը հետ էր վերցրել գրանցման փաստաթղթերը, Գագիկ Աթասյանը ընտրագրավը չէր վճարել: Ըստ Հրազդանում շրջանառվող խոսակցությունների` այժմ Սևակ Միքայելյանի միակ մրցակից Լևոն Ստեփանյանի թեկնածությունը շինծու է, որպեսզի Միքայելյանը չլինի քաղաքապետի միակ թեկնածուն:

Նշենք, որ Քոչարյանը 2012 թվականին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ խմբակցությունից: Ընդ որում` նա 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով զգալիորեն ավելի շատ ձայն էր հավաքել, քան Սասուն Միքայելյանը.Կոտայքի 25 ընտրատեղամասում ստացել էր ընտրողների 20 000 քվե, իսկ Սասուն Միքայելյանը` 13 600:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica