close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+17°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտակերտում պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ

Մշակույթ

12 Հոկտեմբերի 2018, 11:15
 Մարտակերտում պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում շարունակվում են դամբարանադաշտի պեղումները։ 
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից տեղեկացնում են, որ պեղավայր է այցելել ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ծանոթանալու պեղումների ընթացքին։ 

«Խաչենագետի հովիտը հնագիտական հարուստ տեղեկություն է իր մեջ ամփոփում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում: Պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը»,- ասել է Հովհաննիսյանը։

Պեղումները կատարվում են ԱՀ ՄԵՀԶ նախարարության կողմից։ Դրանք սկսվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին։ Այս պահին պեղումների երկրորդ փուլն է ընթանում։ 

Արշավախմբի ղեկավարը հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica