close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը, որպես ՍԴ անդամի թեկնածու, երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբանին. «Հրապարակ»

Հասարակություն

12 Հոկտեմբերի 2018, 10:16
 Արմեն Սարգսյանը, որպես ՍԴ անդամի թեկնածու, երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը չի շտա­պում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագա­հի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշ­խանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: 

Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ ևս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի: Թե երբ, ժամկետ հայտնի չէ: Կամ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկա­յացնի, կամ դեկտեմբերի ընտրություններից հե­տո՝ արդեն նոր ԱԺ-ին: Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչև հոկ­տեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշա­բաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի: Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը:

Նա ձգձգում է նաև հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը»,- նշեց նա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica