close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+17°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանների միջոցով կփորձենք լուծարել պայմանագրերը. Հայկ Մարությանը՝ կառուցապատման մասին

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2018, 14:17
 Դատարանների միջոցով կփորձենք լուծարել պայմանագրերը. Հայկ Մարությանը՝ կառուցապատման մասին

Չպետք է օրենքները մի կողմ թողնենք ու ասենք՝ մեր ուզածով ենք անում այսուհետ ամեն ինչ. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Երևանի կառուցապատման մասին:

Նրա խոսքով՝ եթե կան օրենքի խախտումներ, կոռուպցիոն տարրեր, դատարանների միջոցով պետք է փորձեն լուծարել պայմանագրերը: «Ամեն ինչը պետք է լինի օրենքի սահմաններում: Կլինեն դեպքեր, որ արդեն իսկ պայմանագրեր կնքած կլինեն, և ինչ-որ տեղ պետք է հաշտվենք դրա հետ, բայց միևնույն ժամանակ նոր պայմաններ պետք է թելադրենք: Եթե կան շինություններ, որոնք չեն համապատասխանում հանրային ընկալմանը, դրանց պայմանագրերը կուսումնասիրվեն: Այսօրվանից սկսած՝ ոչ մի շինություն չի լինելու, որը չհամապատասխանի հանրային պահանջներին»,- ասաց Մարությանը:

Yerkir.am-ի հարցին, թե կիսակառույցների ճակատագիրն ի՞նչ է լինելու՝ ժամանակավորապես դադարեցվելո՞ւ են աշխատանքները՝ մինչև պայմանագրերի ուսումնասիրությունը, թե՞ շինարարական աշխատանքներին զուգահեռ է լինելու պայմանագրերի ուսումնասիրությունը, Մարությանը պատասխանեց. «Եթե օրենքը թույլ է տալիս դադարեցնել, մենք կդադարեցնենք, եթե՝ ոչ, ապա նրանք կշարունակեն աշխատանքները՝  մինչև մենք կուսումնասիրենք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica