close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+17°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորանշանակ մարզպետը նպատակ ունի հեղափոխության շունչը հասցնել Վայոց ձոր

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2018, 13:24
 Նորանշանակ մարզպետը նպատակ ունի հեղափոխության շունչը հասցնել Վայոց ձոր

Կառավարության նիստից հետո լրագրողները Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին հարցրեցին առաջիկա անելիքների մասին:

Նրա խոսքով` Վայոց ձորի բնակչությունը դժգոհություն էր հայտնում, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր, և երբ առաջարկ է ստացել վարչապետից` զբաղեցնել մարզպետի պաշտոնը, առանց երկար մտածելու միանգամից համաձայնել է, որպեսզի հեղափոխության շունչը հասնի Վայոց ձոր:

Հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր, որովհետև, ըստ Տրդատ Սարգսյանի, վերաբերմունքի փոփոխություն չի եղել, նախկին մարզպետը նախկին ՀՀԿ-ական էր, հետո դարձավ ԲՀԿ անդամ: Նոր  մարզպետի խոսքով` այս ամիսների ընթացքում նախկին մարզպետի քայլերից որևէ առերևույթ առաջընթաց չեն տեսել:

Հիշեցնենք, որ նախորդ մարզպետը Արագած Սաղաթելյանն էր, ով նշանակվել էր պաշտոնին որպես ԲՀԿ-ական և ազատվեց պաշտոնից քաղաքական հայտնի հանգամանքների բերումով: Ըստ Տրդատ Սարգսյանի՝ բնակիչները փոփոխությունը կզգան, իսկ ամիսների ընթացքում կզգան նաև բարեկեցությանն ուղղված քայլերի արդյունքները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica