close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+14°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բևեռացման մակարդակը նվազեցնել, տեղ բացել երկխոսության համար

Հարցազրույց

5 Հոկտեմբերի 2018, 13:31
 Բևեռացման մակարդակը նվազեցնել, տեղ բացել երկխոսության համար

Հասարակական-քաղաքական հայացքներով պայմանավորված` մեզանում միմյանց նկատմամբ դրսևորվող անհանդուրժողականությունն արդեն հասնում է գագաթնակետին: Երկխոսության փոխարեն հանրությանը հրամցվում է վերին օղակների կողմից պարտադրվող մերժողականությունը` համահարթեցման չափանիշներով: Երիտասարդները գնահատում են կատարվող իրողությունները`  ոչ միշտ հասնելով ծայրահեղությունների: Բանասեր Նարինե Դավթյանը, ով նաև կառավարման բնագավառում է մասնագիտացել, զրույցում հայտնում է իր տեսակետները, որոնք լի են  մտահոգություններով:

- Քաղաքական հակառակորդներին սևացնելու, հասարակությունը բաժանելու գործընթացի դեմն առնելու համար ի՞նչ կառաջարկեիք:

- Քաղաքական հակառակորդներին սևացնելու, հասարակությանը «մերոնց» և «ձերոնց» բաժանելու գործընթացը պարունակում է մեծ վտանգ: Բևեռացված  հասարակությունն իր հետ կբերի բացասական էներգետիկ դաշտ, և, ենթադրելի է, որ հասարակության մեջ կընդլայնվեն անհանդուրժողականության սահմանները` ենթադրյալ բոլոր դրսևորումներով: Վստաh կարող ենք ասել, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը գտնվում է քաղաքական զարգացման ճգնաժամի մեջ, ուստի անհրաժեշտ է, որ նոր ժողովրդավարները իրականացնեն այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան գոյություն ունեցող էական տարբերությունները կրճատելու: Բևեռացումը մշտապես ուղեկցում է տարբեր հասարակությունների, սոցիալական տարբեր խմբերի: Ներկայում մեզանում  գերիշխող խումբը  հրապուրված է իշխանափոխությամբ և պարտադրում է մարգինալացված խմբին դառնալ քաղաքական լծորդ: Սակայն տեսնում ենք, որ չի հաջողվում, և այս ամենը տանում է քաղաքական դաշտի օտարման: Ներկայումս  տիրող քաղաքական ճգնաժամը` այն մերժող մարդուն դարձրել է գործազուրկ, օտարված, ով չգիտի, թե ինչպես վարվել իր ժամանակի հետ, ինչպես հարաբերություններ ստեղծել այն տարածքներում, որում նա կարող է ինքնադրսևորվել: Նման մեծ չափերի հասնող բևեռացման մակարդակը օր առաջ անհրաժեշտ է նվազեցնել, որպեսզի տեղ բացվի սոցիալական երկխոսության համար:

-Ինչո՞ւ են շատերը խուսափում իրենց տեսակետներն արտահայտել  բացեիբաց, եթե դրանք հակասում են Հայաստանի ղեկավարության ունեցած մոտեցումներին՝ այսօրվա և վաղվա տեսլականի առումով:

- Ոչ բոլորն են, որ ուժ ունեն դիմադրելու հասարակական պարսավանքին, իսկ շատերը մտնում են իրենց պատյանի մեջ կամ դառնում են բոլորի նման: Մարդիկ ինչ-որ առումով վախենում են, չեն ուզում պիտակավորվել և այդ պատճառով նախընտրում են ձայն չհանել:

- Ինչո՞ւ են  իշխանափոխությունից հետո հանկարծ թիրախավորվել ազգային արժեքների և բարոյական պատկերացումների կողմնակիցները:

- Այսօր Հայաստանում ձևավորված հակաեկեղեցի շարժումն, օրինակ, ուղղորդվում է այնպիսի ուժերի կողմից, որոնց հիմնական նպատակը Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելն է: Այս պարագայում պետությունը չպետք է   չեզոք մնա, և անհրաժեշտ է, որ հստակ դիրքորոշում հայտնի այս հարցում: Հայոց ազգային ավանդական եկեղեցին թիրախավորելուց բացի, մեր երկրում տեղի է ունենում ավանդական արժեքների արժեզրկում և ազգային գոյության բարոյական հիմքերի քայքայում: Կարծում եմ, որ այս կարևոր խնդրում անհրաժեշտ է պետական իշխանության և հասարակության սերտ համագործակցություն:

Զրուցեց Մարիամ Հովսեփյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica