close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ռոսատոմ»-ը առաջնային նշանակություն է տալիս Հայկական ԱԷԿ֊ի արդիականացման նախագծին

Տնտեսական

30 Սեպտեմբերի 2018, 17:46
 «Ռոսատոմ»-ը առաջնային նշանակություն է տալիս Հայկական ԱԷԿ֊ի արդիականացման նախագծին

Սեպտեմբերի 30֊ին Երևանում կայացել է «Ռոսատոմ» պետականկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայսատանի էներգետիկ ոլորտի հիմնական նախագծի՝ Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետը երկարացնելու ընթացքը։

«Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է։ Հայ մասնագետների հետ համատեղ Մեծամորում մենք կառուցել ենք ատոմակայան և ավելի քան 30 տարի աջակցում ենք այն շահագործելուն։ Այսօր մեր փոխգործակցության հիմքն է Հայաստանի ռազմավարական օբյեկտի՝ Հայկական ԱԷԿ֊ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը։ Հասկանալով երկրի համար ատոմակայանի կարևոր դերը, «Ռոսատոմ» պետական կորպորացիան նախագծին առաջնային նշանակություն է տալիս և ներդնում իր կիրառական ամբողջ փորձը։ Աննախադեպ կարճ ժամկետներում «Ռոսատոմ»֊ն իրականացնում է ատոմային էներգաբլոկի լայնածավալ արդիականացում», ֊ հայտարարել է Ալեքսեյ Լիխաչյովը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայսատանի ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստման , ինչպես նաև հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր, պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի հանրայինացման և հանրային հանդուրժողականության ձևավորման հարցերում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica