close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

Տնտեսական

28 Սեպտեմբերի 2018, 18:43
 Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարը այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։

 Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։

«Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

Նախարարը ողջունել է շուրջ տասը տարի գործունեությունը դադարեցրած գործարանի վերագործարկման ծրագիրը, նշել, որ նախարարությունն ամեն ջանք գործադրելու է ծրագրի լիակատար իրագործման համար․«Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչև արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը,ինչը նաև մրցակցային կդարձնի շաքարի շուկան»,-լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։  Նախարարն անդրադարձել է նաև հետագայում տեղական հումքն ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica