close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծվիկ Մինասյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է մրցակցության բարեփոխումների հարցը

Տնտեսական

28 Սեպտեմբերի 2018, 18:23
 Արծվիկ Մինասյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է մրցակցության բարեփոխումների հարցը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում մրցակցության բարեփոխումների մասով գնահատում կատարելու նպատակով Համաշխարհային բանկի խմբի նախնական ուսումնասիրության առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար Սառա Նիմանի գլխավորությամբ։

 Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Հակոբ Ավագյանը, Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը։

 Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին շարունակական աջակցության և համատեղ աշխատանքի համար։ ՀԲ առաքելության անդամներին Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է տնտեսական ցուցանիշները, անդրադարձել քաղաքական փոփոխություններից հետո երկրի տնտեսության ոլորտում արձանագրված իրողություններին։Նախարարը խոսել է իրականացվող բարեփոխումների ընթացքի, շուկաների ազատականացման, մրցակցային պայմանների ապահովման, հակամենաշնորհային քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավանն ուղղված քայլերի, համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման և մի շարք այլ հարցերի մասին։

 Սառա Նիմանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և Հայաստանի տնտեսական իրավիճակի ներկայացման մանրամասների համար։ Նշելով, որ առաքելությունն աշխատում է 60-ից ավելի կառավարությունների հետ, նա ներկայացրել  է Հայաստանում իրականացվող աշխատանքը, որի նպատակը ՀՀ կառավարությանն օգնելն է` բացահայտելու տնտեսության մեջ առկա բոլոր բացերը, որոնք խոչընդոտում են առավել մրցունակ տնտեսություն ունենալուն։

 Հանդիպմանը քննարկվել են մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր։Մասնավորապես անդրադարձ է եղել առևտրի և շուկայի կարգավորումներին, արդյունաբերական, ներդրումային, ՓՄՁ քաղաքականության ճիշտ գնահատման և վերլուծության կարևորության խնդիրներին։ Մինչ առաքելության կողմից վերջնական գնահատումը՝ բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային հանդիպումների ընթացքում։

 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica