close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրքի փառատոնի հանելուկը. ֆինանսների սղություն՝ մշակույթի նախարարությունում

Մշակույթ

26 Սեպտեմբերի 2018, 16:15
 Գրքի փառատոնի հանելուկը. ֆինանսների սղություն՝  մշակույթի նախարարությունում

Դեռևս հունիսի սկզբին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պարզվել է՝ նախարարության եռամսյակի բյուջեն արդեն սպառված է, ընդ որում՝ սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլև հուլիսի վերջի բյուջեն: Դրան հաջորդեց այն, որ այս տարի չեղարկվեցին մի քանի փառատոներ:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն՝ տեղեկանալու, թե որքա՞ն գումար է հիմա առկա նախարարության բյուջեում, և ինչի՞ վրա է նախատեսվում ծախսել այդ գումարը:

Ի պատասխան` նախարարությունից հայտնել են, որ 2018-ի 4-րդ եռամսյակի համար նախատեսված է 202 470 700 դրամ։ Նախարարությունն արդեն իսկ հաստատել է մի շարք հայտերի ֆինանսավորումը՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ և այլն, իսկ մի շարք միջոցառումների ֆինանսավորման խնդիրը դեռևս քննարկման փուլում է, օրինակ՝ «Պրեմիերա», Արամ Խաչատրյանի անվան փառատոները, հոբելյանական ծրագրեր, «Արևներ» ամենամյա մանկապատանեկան երգի փառատոնը, Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները, ներառական ծրագրեր, Եվրոպական ժառանգության օրերը…

Հետաքրքրվել էինք նաև, թե կա՞ն հաստատված, նախատեսված միջոցառումներ՝ փառատոներ, համերգներ, որոնք չեղարկվել կամ հետաձգվել են ֆինանսական միջոցների սղության պատճառով: Մշակույթի նախարարությունը հավաստիացնում է, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով չեղարկված և հետաձգված միջոցառումներ չկան, սակայն եղել են հայտեր, որոնք վերադարձվել են բովանդակային ու ֆինանսական անհամապատասխանությունների, հայտերի ոչ ամբողջական և ուշ ներկայացման պատճառով։

Հիշեցնենք միայն, որ, օրինակ ,Գրքի փառատոնը չկայացավ, քանի որ նախարարությանը կից գրական ծրագրերը քննող մասնագիտական խորհուրդը մանրամասն դիտարկել էր ներկայացված հայտերը և եզրակացրել, որ ծրագրերը բավարար  արդյունավետ չեն, կամ դրանց  նախահաշիվները  գերազանցում են իրականացման համար  անհրաժեշտ  միջոցների  չափը,  ինչպես նաև առկա են մրցույթի անցկացման  ընթացակարգի հետ կապված խնդիրներ։ Խորհուրդը, սակայն, որոշել էր պահպանել փառատոնի կարևոր մի քանի բաղադրիչ՝ ստեղծագործական մրցույթ, շնորհանդեսներ, և դրանք իրականացնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում՝ հոկտեմբեր ամսին: Սակայն, ի զարմանս մեզ, օրերս պարզ դարձավ, որ նոյեմբեր ամսին, այնուամենայնիվ, կկայանա Գրքի փառատոնը, համենայն դեպս, մշակույթի նախարարությունը նման հայտարարություն է տարածել: Ի դեպ, փառատոնն իրականացվում է ոչ թե ինչ-որ կազմակերպության միջոցով, որի մասին դեռ հուլիսի 2-ին նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, այլ կազմակերպիչը հենց մշակույթի նախարարությունն  է:

Իսկ Մնջախաղի փառատոնն այս տարի չեղարկվեց, քանի որ փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանը նախարարությանը ներկայացրել էր 16 մլն դրամ տրամադրելու հայտ, իսկ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս տարի նախարարությունում կա ֆինանսների և ֆինանսների բաշխման խնդիր:

Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից տեղեկացնում են նաև, որ ՀՀ մշակույթի նախարարության 2018թ. բյուջեն, 2017-ի համեմատ, կրճատվել է շուրջ 6.5 %-ով՝ հիմք ընդունելով ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2017թ. որոշումը, որն էլ համամասնորեն անդրադարձել է մշակութային միջոցառումների ֆինանսավորման վրա:

Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica