close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննիչ հանձնաժողովը քննարկում է, թե քանի հոգու են հարցաքննելու ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի համար

Քաղաքական

26 Սեպտեմբերի 2018, 14:51
 Քննիչ հանձնաժողովը քննարկում է, թե քանի հոգու են հարցաքննելու ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցի համար

ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստն ընդմիջվել է, որ հանձնաժողովի անդամները ներքին քննարկում անցկացնեն և որոշեն հարցաքննվողների շրջանակը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնաժողովը հետագայում հրավիրելու է այնպիսի անձանց, որոնց ինքնությունն անգամ բացահայտված չէ հանրությանը, ապա իրենք քննարկումներ ունենալու են բացարձակ փակ ռեժիմով և անգամ հարցաքննվողի հրավիրելու հանգամանքը չբացահայտելով:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց հստակեցնել, թե հանձնաժողովն ում է հրավիրելու հարցաքննության: Կոստանյանն էլ պատասխանեց, որ առնվազն հինգ հոգու հրավիրելու են հարցաքննության, և նշեց փաստաբան Վահե Գրիգորյանի անունը: «Զրուցում են երկու մասնակիցներ, բայց դրանում առկա են առնվազն 5 սուբյեկտներ»,- ասաց նա:

Կոստանյանը հորդորեց լրագրողներին, որ ըմբռնումով մոտենան գործընթացին, եթե  չկարողանան շատ տեղեկություններ հաղորդել: Ըստ նրա` շատ տեղեկություն հայտնելն ուղղակի քրեական հանցագործություն կլինի:

Հանձնաժողովի նախագահը նաև առաջարկեց հրավիրել ՄԻՊ-ին` նրա ցանկությամբ, ներկա գտնվել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica