close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել

Արցախ

26 Սեպտեմբերի 2018, 13:02
 Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում,

Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեև մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարևորել ի սկզբանե։

Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։

Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։

Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարևորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն։

Հայտնում եմ խորին շնորհակալությունս այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ վստահել են Արցախի օմբուդսման լինելու պատիվն ու խաչը, որոնց հետ այդ կարգավիճակով համագործակցել եմ, ովքեր օժանդակել և օգնել են մեր բազմաթիվ ծրագրերի կենսագործմանը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմին. հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով։

Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել։

Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է։ Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica