close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+12°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կամանդա ֆաս»-ը հնչում է, և խաժամուժը միանգամից հարձակվում է «Ֆեյսբուք»-ով. Ալիկ Սարգսյան

Քաղաքական

26 Սեպտեմբերի 2018, 12:29
 «Կամանդա ֆաս»-ը հնչում է, և խաժամուժը միանգամից հարձակվում է «Ֆեյսբուք»-ով. Ալիկ Սարգսյան

Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում ՀՀԿ-ականների հասցեին հնչող հայհոյանքներին:

«Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, և միանգամից հարձակվում, կապ չունի դա ով է, իրանից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել, դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս»-ը հնչում է,  ու այդ «ֆասի» ժամանակ խաժամուժը հարձակվում է «Ֆեյսբուք»-ով: Ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, որքան ուզում ես ճիշտ բան ասես»,- նշեց պատգամավորը։

Հարցին` հնարավո՞ր է դուրս գա ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Իմ մոտ էդ էնքան հարաբերական ա։ Սա հատուկ զոմբիացված վիճակ չի, որ մնացել եմ, ես սպասում եմ` տեսնեմ, թե ինչ է լինում, էդ էլ` հանուն մեր երկրի, սպասում եմ»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Սարգսյանը խորհուրդ տվեց չշտապել։ «Մի' շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան։ Ես չեմ ուզում, որ սա տարերային բնույթ կրի և արվի ինչ-որ մեթոդներով, որ ուժերը տանի ցնցումների»։

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica