close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես

Բլոգեր

26 Սեպտեմբերի 2018, 11:11
  Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:

Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես:

Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:

Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և անցնելով տևական գործընթաց այդ երկրների վիզա ստանար(ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:

Իմ պատկերացմամբ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու պաշտոնյաներ միասին վերցրած»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica