close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են մեկ տեղամասում և ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Իրավունք

25 Սեպտեմբերի 2018, 19:58
 Քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են մեկ տեղամասում և ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 11։00-ն:

Սահմանված ժամկետում միայն թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել վերահաշվարկի մեկ դիմում:

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Չնայած դիմումը ներկայացվել է ոչ իրավասու անձի կողմից, թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկել է դիմումով պահանջվող թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները, և վերահաշվարկի արդյունքում որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել:

Քվեարկության արդյունքների արձանագրությունների ուսումնասիրմամբ թիվ 8 տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է թիվ 8/33 ընտրական տեղամասի արդյունքները, որի արդյունքում արձանագրված տվյալների էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Մինչ այս պահը չի ներկայացվել նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ որևէ դիմում:

Թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովներից 9-ում ստացվել է մեկական դիմում-բողոք` բացառապես դիտորդական առաքելություն իրականացրած երկու հասարակական կազմակերպության և նրանց դիմումով հավատարմագրված դիտորդների կողմից:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica