Ամերիկացի հոգևորականի մոտակա ազատ արձակման լուրերին համընթաց թուրքական լիրան արժևորվում է
Տարածաշրջան

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց Թուրքիայում ձերբակալված և այժմ տնային կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մոտալուտ ազատ արձակման մասին:
Ըստ Haberturk-ի` երկկողմ հարաբերությունների լարվածության հիմնական պատճառներից մեկը դարձած այս խնդրի մոտակա լուծման մասին հայտարարությունից հետո Թուրքիայում մեկ դոլարի արժեքը նվազել է մինչև 6.05 լիրա:
Այս պահին ամերիկյան և թուրքական արժույթների հարաբերակցությունը կազմում է 1 դոլար (6.07 լիրա):