close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերի 23-ին դարձյալ չեկավ նորը. Արամ Գրիգորյան

Բլոգեր

25 Սեպտեմբերի 2018, 13:06
 Սեպտեմբերի 23-ին դարձյալ չեկավ նորը. Արամ Գրիգորյան

«Երեւանի հանրություն» դաշինքի երկրորդ համար Արամ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, արդեն, կարելի է խոսել Երևանի ավագանու ընտրությունների մասին: Ես ողջունում եմ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու վերաբերյալ քվեարկությունը և Երևանի նորաստեղծ կառավարման մարմիններին ցանկանում եմ իրենց ծրագրերի հաջող իրականացում: Ուղղակի չեմ կարող չգրել, որ նորաստեղծ կառավարման մարմինները, որտեղ ես ունեմ բավականին մտերիմներ, ստեղծվեց ինձ համար անհասկանալի ձևով և բովանդակությամբ:

Ցավոք, սա չի կարող բերել քաղաքի զարգացմանը: Սա կառավարման առումով, անգամ, վտանգավոր է, սա ինքնակլանիչ է: Հայաստանի Հանրապետությունը, Հայ ժողովուրդը դժվարությամբ է ազատվում հնից, իսկ նորը, կարծես թե չի գալիս: Երբեմն մտածում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ նորին: Սեպտեմբերի 23-ին դրաձյալ չեկավ նորը: Նորը համախմբումն է՝ կենտրոնաձիգը, ոչ թե կենտրոնախույսը:

Ասում են Երևանի ընտրությունները քաղաքական են: Ընտրություններն ընդհանրապես քաղաքական գործիք է, իսկ այդ ասողներին խորհուրդ ենք տալիս կարդալ երկրի սահմանադրությունը՝ Երևանը համայնք է, այնտեղ իրականացվում է տեղական ինքնակառավարում: Սա նշանակում է, որ քաղաքական իշխանություններն այդտեղ որևէ անելիք չունեն, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Եթե չհասկանանք այս հասարակ ճշմարտությունը, ապա դժվար է ակնկալել երկրի, Երևան համայնքի և ընդհանրապես քաղաքացիների զարգացման հնարավորությունները»:

Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica