close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության. ՄԻՊ

Իրավունք

24 Սեպտեմբերի 2018, 20:24
 Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիտարկումները:

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում` հիմքում ունենալով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքները:

Այդ նպատակի համար ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել է բազմակողմ ուսումնասիրություններ, ապահովել է բոլոր ահազանգերի ու բողոքների քննարկում, քաղաքացիներին տրամադրել է շուրջօրյա խորհրդատվություն:

Կատարված դիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Քվեարկությունը տեղի ունեցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Սա հնարավորություն տվեց քաղաքացուն անխոչընդոտ իրականացնել ընտրելու իր իրավունքն ու դրանով իսկ ձևավորել մեր երկրի մայրաքաղաքի՝ որպես միասնական համայնքի կառավարման հիմքերը:

Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմն ունեցել է արդյունավետ համագործակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու իրավապահ մարմինների հետ:

Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը: Դիտարկումը վկայում է, որ ապահովված են եղել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պայմաններ (արձանագրվել է լրագրողի ու դիտորդի աշխատանքին առնչվող մի քանի միջադեպ): Կարևոր առաքելություն իրականացրին նաև դիտորդական հասարակական կազմակերպությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող՝ դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածության որևէ դեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում Կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը:

Չեն արձանագրվել ընտրողներին սպառնալիքներ ներկայացնելու, նրանց նկատմամբ այլ տեսակի ճնշում գործադրելու ու առհասարակ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր:

Ցավոք, արձանագրվեց անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների աճ, որոնք առավել ցայտուն արտահայտվեցին սոցիալական ցանցերում և տարածում ստացան հատկապես քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում։ Դա առավելապես արվում էր առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այս երևույթն առաջացրեց լարվածություն, որի պատճառ հանդիսացավ նաև հասարակությունը խմբերի բաժանելու միտումը: Այսպիսի երևույթները պետք է ի սպառ բացառել: Դրանք բացասական են ազդում երկրում համերաշխության մթնոլորտի վրա ու վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վրա: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում կգործադրվեն առավելագույն ջանքեր դրանց կանխարգելման ուղղությամբ:

Ընտրական իրավունքի լիարժեք իրացման անփոխարինելի երաշխիք է համերաշխությունն ու հանդուրժողականությունը: Սա է, որ ապահովում է քաղաքացու կողմից ընտրելու իր իրավունքի անխոչընդոտ իրացումն ու ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Այս ընտրական գործընթացում ևս խնդիր դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ապահովումը: Ընտրատեղամասերի մեծագույն մասը նրանց համար շարունակում է մնալ անմատչելի: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 11 ահազանգ ընտրողի կողմից քվեարկությանը մասնակցել չկարողանալու վերաբերյալ: Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը ընտրատեղամասերի մատչելիությունն ապահովելու ու հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքի իրականացման համար բոլորի հետ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Պաշտպանի աշխատակազմը կհետևի նաև մի քանի քրեական գործերի քննության ընթացքին»:

Մահացել է Արա Գյուլերը
18 Հոկտեմբերի 2018, 09:49 Մահացել է Արա Գյուլերը
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica