close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. դանակի սպառնալիքով 4 միլիոն դրամ է հափշտակել

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2018, 14:41
 Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. դանակի սպառնալիքով 4 միլիոն դրամ է հափշտակել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի, մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1995 թ. ծնված Ռոմեն Հ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի, Ծաղկաձորի բաժանմունքի եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների փողոցից հայտնաբերվել եւ ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Ռոմեն Հ.-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող 1.200 դոլար, 176.100 դրամ եւ «Պիրատ» գրառմամբ ծալովի դանակ: Հայտնաբերվածն առգրավվել է: 
Կատարվում է նախաքննություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica