close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կսկանավորվեն և կհրապարակվեն. Մուկուչյան

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2018, 14:00
 Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կսկանավորվեն և կհրապարակվեն. Մուկուչյան

Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկություն. հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Իսկ թե ինչպե՞ս կբաշխվեն նոր ավագանու մանդատները, նա պարզաբանեց. «Մանդատների բաշխումը իրականացվում է այն ուժերի միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարը` կուսակցությունների դեպքում` 6, դաշինքների պարագայում` 8 տոկոս կողմ քվե»:

Մուկուչյանը հայտնեց, որ եթե այդ ձայները ստացել է երեքից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր: «Իսկ թե այդ ուժերից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ մանդատները ինչպիսին կարող են լինել, թվերը հրապարակված են, բանաձևը շատ պարզ է, յուրաքանչյուրը կարող է հաշվել: ԿԸՀ-ն ձեռնպահ կմնա այս փուլում որոշակի հաշվարկներ ներկայացնելուց»,- նշեց նա:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո 7-րդ օրը (սեպտեմբերի 30-ին) կիրականացվի արդյունքների վերջնական ամփոփում:

Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, Մուկուչյանը նշեց, որ բավականին ակտիվ մասնակցություն է եղել: «Առավոտյան պասիվ է եղել մասնակցությունը, բայց, արդեն կեսօրից սկսած, ակտիվացել է»,- ասաց նա:

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ հանձնաժողովն ընդունել է որոշում` քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կսկանավորվեն և կհրապարակվեն: «Դա բոլորին հնարավորություն կտա հետևելու և ինչ-որ անճշտություններ կամ կեղծ ստորագրություններ հայտնաբերելու պայմաններում ներկայացնել դիմումներ»,- ասաց նա:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica