close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հետևել է 662 տեղական դիտորդ

Իրավունք

23 Սեպտեմբերի 2018, 22:19
 Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հետևել է 662 տեղական դիտորդ

Ընտրությունների ողջ ընթացքում դիտորդական առաքելության իրականացումը առանցքային է և ունի կարևոր նշանակություն, քանզի և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների թափանցիկությանը  և հրապարակայնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը` ներկայացնելով դիտորդական առաքելությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցության տվյալները:

Նրա խոսքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամեն ինչ արել է դիտորդական առաքելությունների բնականոն գործունեությունը ապահովելու համար:

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 662 դիտորդ:

Այս ընտրություններում ԿԸՀ-ի հրավերով դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, որպես միջազգային կազմակերպություն, հավատարմագրվել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը: Նրա կազմում ընդգրկված է 4 միջազգային դիտորդ: Այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում է իրականացնում 11 այցելու»,- ասաց Գևորգյանը:

Նա նաև հավելեց, որ դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 8-րդ օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարանում չեն բողոքարկվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի խոսքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերը և նրանց ակտիվ ներգրավվածությունը ընտրական գործընթացներում, քանի որ նրանց ակտիվ ներկայացվածությունը դրական է անդրադառնում ընտրական վարչարարության վրա:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica