close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աջափնյակի տեղամասերից մեկում քաշքշուկ է սկսվել ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձերի միջև. «Անկախ Դիտորդ» դաշինք

Իրավունք

23 Սեպտեմբերի 2018, 20:37
 Աջափնյակի տեղամասերից մեկում քաշքշուկ է սկսվել ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձերի միջև. «Անկախ Դիտորդ» դաշինք

Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները.

Աջափնյակ վարչական շրջանի  6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը: Դիտորդական խմբի պահանջով տարածքում սեղաններից կառուցվել է «պատվար», վստահված անձինք, դիտորդները և հանձնաժողովի անդամները հեռացվել են պատշաճ հեռավորության վրա: Դեպքն արձանագրվել է գրանցամատյանում: Նույն ընտրատեղամասում ավելի ուշ ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն արձագանքել կատարվածին: Դիտորդական խումբը ոստիկանություն է կանչել, որից հետո ԲՀԿ վստահված անձը հեռացվել է:

 Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:

 Շենգավիթ վարչական շրջանի 8/5 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը, երբ վերջինս, հարցազրույց վերցնելով հանձնաժողովի քարտուղարից, փորձել է զրուցել նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ:

 Նոր Նորքի 2/48 տեղամասում ԲՀԿ վստահված անձը շփվում է ընտրողների հետ, քվեարկելուց հետո ընտրողները ինչ֊որ նշաններ են տալիս նրան։ Վստահված անձը շատ լարված է, անընդհատ դուրս է գալիս, խոսում հեռախոսով։

 Մի շարք դեպքեր են գրանցվել նաև՝ կապված դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ:

 Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ոստիկանություն կկանչի միայն այն բանի համար, որ դիտորդը, իր խոսքով, չարաշահել է լիազորությունները՝ նստելով հանձնաժողովի նախագահի աթոռին։ Շրջիկ խումբ է ուղարկվել, և ժամը 19:00֊ի դրությամբ ոստիկանություն չի հրավիրվել։ Դեպքի զարգացումների մասին կտեղեկացնենք հետագա հաղորդագրություններում։

 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դեռ առավոտից ուշադրության կենտրոնում է պահել դիտորդին նրա տարբերվող արտաքինի պատճառով։ Նույն դիտորդը նկատել է խախտում, երբ քվեախցիկում երկու մարդ է եղել: Երբ փորձել է արձանագրել, հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, ապա վերջինս շարունակել է հոգեբանական ճնշում գործադրել և վիրավորանքներ հնչեցնել դիտորդի հասցեին: Ընդհանուր առմամբ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում դիտորդը չի կարողացել շարունակել աշխատանքն ու հեռացել է ընտրատեղամասից։

 Շենգավիթ վարչական շրջանի 8/29 ընտրատեղամասում ևս լարված մթնոլորտ է առաջացել։ Հանձնաժողովի նախագահը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դիտորդի հասցեին, ապա ոստիկանության աշխատակցին հրահանգել բացատրություն վերցնել դիտորդից՝ իբր վերջինս կեղծ ահազանգ է տվել։ Ոստիկանության աշխատակիցը հանձնաժողովի նախագահի հրահանգով փորձել է բացատրություն վերցնել, սակայն դիտորդը հրաժարվել է։ Հանձնաժողովի նախագահն այնպիսի սպառնալիքի մթնոլորտ է ստեղծել, որ դիտորդը նույնիսկ չի կարողանում խախտումների մասին գրառումներ կատարել գրանցամատյանում։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica