close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+18°
+20°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցավալի է, բայց որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել են սոցիալական ցանցերում. ԿԸՀ անդամ

Իրավունք

23 Սեպտեմբերի 2018, 19:17
 Ցավալի է, բայց որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել են սոցիալական ցանցերում. ԿԸՀ անդամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց հորդորում է չլուսանկարել իրենց քվեաթերթիկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ներկայացնելով ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունները,  ԿԸՀ անդամը նշեց, որ օրվա ընթացքում նման դեպքեր են արձանագրվել:

«Ցավալի է բայց, որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել են սոցիալական ցանցերում, որը խստիվ արգելվում է և որի համար կա վարչական պատասխանատվություն»,- ասաց Մարտիրոսյանը:

 Նա նաև հավելեց, որ ընտրական տեղամասերում ընտրական գործընթացները վերահսկվում են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցինչների և վստահված անձանց կողմից, իսկ  ժամը 20:00-ից հետո հանձնաժողովի ամփոփիչ նիստին կարող են մասնակցել նաև թեկնածուները

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica