close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիճաբանություն՝ ԲՀԿ և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձերի միջև

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 15:01
 Վիճաբանություն՝ ԲՀԿ և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձերի միջև

Երևանի քաղաքապետի ընտրություններին «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի տեղեկացմամբ՝ արդեն իսկ տեղի է ունեցել 70 խախտում, 11 միջադեպ:

Ըստ կայքի՝ տեղի է ունեցել վիճաբանություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձի միջև:

Խնդիրն այն է, որ տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու՝ քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձը շարունակել է ուղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում, քանի որ անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica