close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոցիոլոգներին հարցրեք. Մարությանը չգիտի, թե իր քվեների քանի տոկոսն է Փաշինյանինը

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 14:08
 Սոցիոլոգներին հարցրեք. Մարությանը չգիտի, թե իր քվեների քանի տոկոսն է Փաշինյանինը

Երևանի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր քվեարկեց 9/47 ընտրատեղամասում: Նախքան ընտրություն կատարելը թեկնածուն պատասխանեց լրագրողների հարցերին:

Մասնավորապես հարցին` «Իմ քայլ»-ի ստացած քվեները կլինեն այն ձայները, որ տվել են Հայկ Մարության անձի՞ն, թե՞ նրա համար են տվել, որ նրան առաջադրել և պաշտպանել է Նիկոլ Փաշինյանը, Մարությանը պատասխանեց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկողները թիմին են ձայն տալիս, իսկ թիմի մեջ կան բոլորը»:

Հարցին` վարչապետի մասնաբաժինը որքա՞ն է լինելու իրենց ստացած քվեներում, նա արձագանքեց. «Սոցիոլոգներին հարցրեք»:

Yerkir.am-ի դիտարկմանը` մեղադրանքներ են հնչեցվում նրանց հասցեին, որ վարչապետի` այդչափ քարոզարշավին մասնակցելը վարչական լծակների օգտագործում է, Մարությանը պատասխանեց, որ դա բացարձակապես այդպես չէ: «Այդպես չեմ մտածում, որովհետև վարչապետը ՔՊ կուսակցության վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզարշավի ողջ ընթացքին և իր որոշելիքն է, թե որքանով մասնակցի»,- նշեց նա:

Իսկ թե ինչո՞ւ ՔՊ-ի վարչության մյուս անդամները չեն մասնակցել քարոզարշավին, պատասխանեց, որ դա յուրաքանչյուրի որոշելիքն է:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica