close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է. Արա Բաբլոյան

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 11:51
 ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում:  Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո:

Ըստ Բաբլոյանի` դա գործընթաց է, որը կապված է այն բանի հետ, որ քաղաքական ուժերը պետք է աշխատեն: «Արդեն ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների վրա: Երբ կիրականացվի այդ աշխատանքը, հետագայում նույն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին և իրենց որոշումը կընդունեն: Այսօր դեռ վաղաժամ է խոսել դրա մասին, որովհետև գործընթացը շարունակվում է»,- նշեց նա:

Հարցին` այս ընտրությունները ավելի լա՞վ են անցնում, քան նախորդները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք ուրախ ենք լինում, երբ ընտրություններն ամեն անգամ ավելի լավ են կազմակերպվում: Ամփոփենք արդյունքներն այսօր, վաղը կանդրադառնանք հարցին, թե ինչպես են ընտրություններն ավարտվել և ինչպես են արդյունքներն ամփոփվել»:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica