close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը պետք է ավելի լուրջ մոտենա հարցին. Միքայել Մանուկյանը՝ ԲՀԿ գրասենյակում ստուգումների մասին

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 11:17
 Ոստիկանությունը պետք է ավելի լուրջ մոտենա հարցին. Միքայել Մանուկյանը՝ ԲՀԿ գրասենյակում ստուգումների մասին

Տեղեկացրել էինք, որ ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելեց Խնկո Ապոր անվան գրադարանում տեղակայված ընտրատեղամաս և կատարեց իր ընտրությունը՝ հանուն բարեկեցիկ, կանաչապատ, միասնական ու համերաշխ Երևանի:

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել է Երևանի բոլոր վարչական շրջաններում և կարող է ասել՝ ՀՅԴ-ն կայուն ռեսուրս ունի:

Հարցին, թե արդյո՞ք ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր լսել են, նա պատասխանեց, որ խոսակցություններ են ուղղակի եղել: «Երեկ, սակայն, ոստիկանության կողմից այլ բան տեսանք: Պետք է մի փոքր ավելի պրոֆեսիոնալ լինել, ի՞նչ է նշանակում` 80 հոգով մտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, իսկ վերջում ասել՝ ոչինչ չգտանք: Պետք է ավելի լուրջ մոտենալ այս հարցին: Հիմա լրագրողներն էլ լուրեր են գրում՝ ասելով, թե, ըստ հավաստի աղբյուրների, այսինչն է պատահել, սակայն կարծում եմ` ոստիկանությունը պետք է ավելի լուրջ մոտենա ամեն ինչին»,- ասաց Մանուկյանը:

Մեկ այլ հարցի` այն, որ սեպտեմբերի 21-ին ՀՅԴ-ն Արաբկիր համայնքում խորոված էր արել, արդյո՞ք դա չի դիտվում որպես ընտրակաշառք, Մանուկյանը պատասխանեց, որ այդ պահն ուղղակի համընկել է ընտրությունների հետ: «Դա քարոզարշավի շրջանակներում չէր, ուղղակի վարչական շրջանի կառույցի կողմից Անկախության օրն էր տոնվում»,- ասաց նա:

«Հնարավո՞ր է՝ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի հաղթող ուժի հետ» հարցին, Մանուկյանը պատասխանեց, որ ընտրությունների ավարտից հետո պարզ կլինի ամեն ինչ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica