close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+12°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

12 օր անորսալի Ջոյի նման փորձեցիք ԲՀԿ-ում ընտրակաշառք բաժանող գտնել. Զոհրաբյանը` ոստիկանապետին

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 11:03
  12 օր անորսալի Ջոյի նման փորձեցիք ԲՀԿ-ում ընտրակաշառք բաժանող գտնել. Զոհրաբյանը` ոստիկանապետին

ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր,  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց 9/30 ընտրատեղամասում:

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց գրասենյակում տեղի ունեցած ստուգումներին: Զոհրաբյանի խոսքով` ոստիկաններն իրենք էին նշում, որ «տակը ոչինչ չկա»: «Ինձ ասում էին` տիկի'ն Զոհրաբյան, գիտենք, որ «տակը ոչինչ չկա», բայց մեզ ահազանգել են, մենք պետք է անենք»,- ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի` սրանով փորձել են կազմալուծել իրենց ակտիվի աշխատանքը: Նա պատմեց, որ իրենց ակտիվիստներին բաժանմունք են տարել միայն նրա համար, որ ահազանգ է եղել` ինչ-որ պապիկ չի ցանկացել վերցնել ԲՀԿ-ի բուկլետը, բայց նրան տվել են:

Ինչ վերաբերում է, երեկ Վահե Էնֆիաջյանի և ԲՀԿ ակտիվիստների` «Ազատ դիտորդներ» կազմակերպության ասուլիսի ընթացքում ուղիղ եթեր ներխուժելուն, Զոհրաբյանը նախ հիշեցրեց, որ Դանիել Իոաննիսյանը վարչապետի կառավարությունում քննարկվող ԸՕ-ի աշխատանքային խմբի ղեկավարն է: «Այո, դա եղել է քայլ, որ ուղիղ եթերում մեր խոսքն ասենք, խախտվել է  օրենք, հստակ քարոզչություն է իրականացվել, և մենք պետք է ասեինք, որ  ինչ-որ նրանք ասում են` ապատեղեկատվություն է»,- նշեց նա:

Զոհրաբյանը, դիմելով ոստիկանապետին, ասաց. «Ասում եմ` դուք 12 օր անորսալի Ջոյի նման փորձեցիք փնտրել և գտնել մի մարդու, ով ԲՀԿ անունից ընտրակաշառք է բաժանում, հիմա էլ եմ ասում` չեք կարողանալու գտնել ոչ թե այն պատճառով, որ դուք վատ եք աշխատում, այլ փայլուն եք աշխատում, բայց այն պարզ պատճառով չեք գտնում, որովհետև չի կարող լինել ընտրակաշառք»:

Թեկնածուի խոսքով` ԲՀԿ-ն նույնիսկ ամբողջ հանրապետությունում գործող իրենց գրասենյակների աշխատողների սեպտեմբեր ամսվա աշխատավարձը չի վճարել, որ դա էլ չհամարեն ընտրակաշառք:

Ինչ վերաբերում է, որ ոստիկանությունում փաստեր կան իր հանդեպ ճնշումների վերաբերյալ, Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի դիմել ոստիկանություն, այլ իրեն են խնդրել փաստեր ներկայացնել: «Ես եմ տրամադրել փաստերը: Դրանք  վերաբերում են պետական մարմիններում աշխատող անձանց կողմից իմ, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի,  Էդմոն Մարուքյանի հասցեին  հնչեցված հայհոյանքներին, փաստերը վերաբերել են նաև ՔՊ անդամների, «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների կողմից հնչեցրած զազրախոսություններին»,- հայտարարեց նա:

Զոհրաբյանը նաև նշեց, որ խնդիրը տեղափոխելու է միջազգային հարթություն: «Ես սա չեմ անում իմ, Զեյնալյանի, Արամ Սարգսյանի համար: Որպես եվրոպական կառույցներում աշխատող պատգամավոր` հետամուտ եմ լինելու, որ բոլորը, ովքեր իմ երկիրը  տեղափոխում են ատելության քարոզի, բարոյալքման  դաշտ, ստանան իրենց արժանի պատիժը»,- ընդգծեց նա:

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica