Եթե մեր ոստիկանությունն աշխատում է, ԱԱԾ-ն չպետք է միջամտի. Արթուր Վանեցյանը՝ երեկվա միջադեպի մասին
Հասարակություն

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ակնկալում է, որ այս ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը. «Որևիցե մեկի մոտ կասկած չի լինելու այս ընտրության առումով»:
Անդրադառնալով երեկ՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ունեցած միջադեպին` ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում ոստիկանությունը խուզարկության էր անցկացրել, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ գործառույթները ոստիկանությանն են, ոչ թե ԱԱԾ-ինը: «ԱԱԾ-ն, իմ կարծիքով, չպետք է խառնվի ընտրական գործընթացներին: Եթե մեր ոստիկանությունն աշխատում է, ես չեմ կարծում, որ մենք պետք է միջամտենք»,- ասաց նա: