close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ամեն ձայնի համար պայքարել. վարչապետը քվեարկել է

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2018, 10:05
 Պետք է ամեն ձայնի համար պայքարել. վարչապետը քվեարկել է

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են: Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քվեարկելուց անմիջապես հետո մեկնեց  ԱՄՆ։

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին: Նրա խոսքով` բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար և իշխանությունը պետք է վերցնեն։ 

«Մենք նույնպես հասկանում ենք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարել։ Եվ ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»,- ընդգծեց վարչապետը:

Հարցին` ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում կա՞, նա պատասխանեց. «Այնպիսի հարցեր եք տալիս, որ անհարմար է անգամ պատասխանել»:

Ինչ վերաբերում է երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանության կատարած խուզարկությանը, Փաշինյանը նշեց, եթե լինի ապացույց, որ ոստիկանների գործողություններում անօրինականություն կա, դա կքննարկվի: «Բայց ես կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները եղել են օրինաչափ»,- շեշտեց նա:

Հարցին էլ` ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ հայտարարել էր, թե «քուչեքում ուժերը պայմանավորվում են», Փաշինյանը պատասխանեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվողներին:

Հարցին` քաղաքական ուժերի հետ լարվածության ֆոնին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վտանգվա՞ծ է, վարչապետը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների ճակատագիրը որոշելու է ժողովուրդը»:

Նշենք, որ Փաշինյանը ընտրության էր եկել դստեր հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը հետաձգել էր ԱՄՆ այցը` ընտրություններին մասնակցելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica