close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

Սպորտ

21 Սեպտեմբերի 2018, 20:34
 Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»,- Վարդան Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica