close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2018, 16:52
 Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները

Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում  հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը:  Մարզկենտրոն Գավառ քաղաքում միջոցառումը մեկնարկեց զինվորական քայլերթով:  Նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո Գավառի կենտրոնական հրապարակ մտան   քաղաքի կրթական,  մշակութային և մարզական հաստատությունների  ներկայացուցիչներ,  քաղաքացիներ՝ Գավառից և հարակից համայնքներից: Տոնական քայլերթն ընդունեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:  Միջոցառման մասնակիցներին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 «Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի, որ  հիշենք ու արժանին մատուցենք  Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին: Այսօր ես առանց երկմտելու հայտարարում եմ` դուք` հայրենիքում ապրողներդ եք մեր հանրապետության ամուր հիմքերը: Ապրելով և արարելով այստեղ` դուք մեր հանրապետությանը պարգևել եք այսօրվա զինվորին ու սպային, բժշկին ու ուսուցչին, ինժեներին ու գյուղատնտեսին, որոնք մեր պետության պաշտպաններն են և տնտեսության շարժիչ ուժը: Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով:Այսօրվա տոնը ձեր նվաճումն է: Հավատացնում եմ` միասին մեկ առ մեկ անցյալում ենք թողնելու տարիներով չլուծված խնդիրները և շուտով տոնելու ենք նաև մեր մարզի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտների նվաճումները: Հաղթանակ բոլորիս», - իր խոսքը եզրափակեց մարզպետը:

 Անկախության  տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց  և օրհնանքի խոսք հնչեցրեց,  Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ընթերցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքի խոսքը:

Այնուհետև միջոցառման մասնակիցները  ծաղիկներ խոնարհեցին Արցախյան  ազատամարտի զոհերի հուշարձանին: Տոնակատարության մասնակիցները  դիտեցին «Անկախության սերունդ» և «Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդեսները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների  սաների կողմից ցուցադրության ներկայացված   ձեռքի աշխատանքները, Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթները: Տոնական միջոցառումը շարունակվեց  քաղաքի արվեստի և երաժշտական  դպրոցների տարբեր խմբերի սաների գեղարվեստական կատարումներով: Տոնախմբության մասնակիցներին երաժտական կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ  Արուս Գուլանյանը և  գուսան Հայկազունը:

 ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված մարզային տոնական միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ,Գավառի քաղաքապետարանը և «Գեղարեգ» կրթամշակութային  երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Միջոցառումները մարզի համայնքներում կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica