close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2018, 17:49
 ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար (ԱՄՆ) Դեյվիդ Սքորթոնին և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ) Սաբրինա Լին Մոթլիին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածը. 

Հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել.

Դեյվիդ ՍՔՈՐԹՈՆԻՆ

«Սմիթսոնյան» հաստատության 
քարտուղար (ԱՄՆ)

Սաբրինա Լին ՄՈԹԼԻԻՆ 

«Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ)»,- ասված է նախագահի հրամանագրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica