close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակում վերահսկողությունն ուժեղացվել է. Լևոն Մնացականյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2018, 13:36
 Բանակում վերահսկողությունն ուժեղացվել է. Լևոն Մնացականյան

Հակառակորդի կրակոցներին մշտապես պատասխան ենք տալիս, չի եղել մի դեպք, որ անպատասխան մնա. լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով՝ երբ հայկական զինուժը նպատակահարմար է գտնում, այսինքն՝ անտեղի կրակոցների դեպքում, բնականաբար, լռեցնում է կրակոցները պատասխան կրակոցներով:

Նախարարը, խոսելով սպառազինության մասին, նշեց, որ այն պարբերաբար թարմացվում է: «Այսօր մեր ունեցած սպառազինության տեսականին տարբեր է, իսկ տեսականու վիճակը՝ նորմալ, ունենք տարբեր գործողություններին համահունչ զենքեր: Մեր զինանոցը միշտ էլ թարմացվում է նոր տեսակներով՝ և՛ քանակական, և՛ որակական առումով»,- ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, թե հաճախ են զինծառայողների ծնողները բողոքում զինվորին հատկացված հագուստից կամ սննդից՝ ասելով, որ չարաշահումներ են լինում նաև այստեղ, Մնացականյանն արձագանքեց, որ իրականում եզակի դեպքեր են լինում, որ համապատասխանում են իրականությանը։ «Ապրիլից փոփոխության է ենթարկվել սննդի տեսականին՝ 4 տեսակ սնունդ է մատուցվում: Իսկ չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, բոլոր տեղերում էլ լինում են: Գործ ունենք մարդու հետ, իսկ մարդը կարող է սխալվել: Չարաշահումների հետ կապված բացահայտումներ լինում են ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա: Վերջին շրջանում բանակում վերահսկողությունն ուժեղացվել է»,- ասաց նա:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica