close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մուշեղ Սաղաթելյանը. դահիճ և զոհ

Բլոգեր

20 Սեպտեմբերի 2018, 15:50
 Մուշեղ Սաղաթելյանը. դահիճ և զոհ

Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ 2008 թ. մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Մարտի 1֊ի գործով Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման սառը զենք կրելու և ոստիկանի նկատմամբ բռնություն անելու մեղադրանքով, և համաներմամբ ազատվել 2,5 տարի անց։ Մուշեղ Սաղաթելյանը Լևոն Տեր֊Պետրոսյանի զինակիցն է, նրա նախագահության ժամանակ եղել է կալանավայրերի վարչության պետը։

1994. ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին:

1996. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը պատմում է. «1996թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ՆԳՆ 6-րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչներ։ Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին և բազմաթիվ այլ անձանց։

Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ։ Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը և ոչ պակաս հայտնի «գեներալ Բուդոն»՝ Ղազարյան Ռոմանը (նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը) այլ գամփռների հետ բառիս բուն իմաստով բզկտում էին մարդկանց։ Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում։

Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը՝ իմ, ես՝ Գագիկ Մկրտչյանի և այդպես շարունակ։ Այդ ամենի մասին ժամանակին դատախազությունն էլ լավատեղյակ էր, բայց սանկցիաներ էր տալիս, մեզ պահում մեկուսարանում։ Ավելի ուշ, ստացած վնասվածքների առողջացմանը զուգահեռ, մեզ բաց էին թողնում» («Հայոց աշխարհ» 2001)։

Մինչև 2000. Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը այս նամակը գրել է 2009 թվին. «Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը՝ թաց:

Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ`օրը ցերեկ է թե` գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ` ծեծ: Սնունդը՝ շան լափից վատ, բաղնիքը՝ տարին մեկ-երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի և գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ: 14 մահ: Դա մահապարտների 26 տոկոսն է կազմում:

Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմից: Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք՝ միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար»:

Աղասի Արշակյանը մահացավ 2017֊ին։ Մանուկ Սեմերջյանը՝ 2013֊ին՝ դատապարտյալների հիվանդանոցում։ Նրա նամակի հղումը մեկնաբանություններում»։

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica