close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն ինչ լայվ ա լինելու, կամ Հեղափոխության 55 երանգները

Մշակույթ

20 Սեպտեմբերի 2018, 15:33
 Ամեն ինչ լայվ ա լինելու, կամ Հեղափոխության 55 երանգները

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը սեպտեմբերի 24-ին և 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացնելու է իր «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» ներկայացման նոր՝ որոշակի փոփոխված տարբերակը՝ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու. UPDATE» անվանումով:

Չնայած որոշակի փոփոխություններին՝ հիմքը նույնն է, սա, ըստ Հայկ Պետրոսյանի, պայմանավորված է այն բանով, որ տվյալ ներկայացումով պետք է անդրադառնա արդիական թեմաներին, իսկ վերջին շրջանում Հայաստանում պարբերաբար նոր իրադարձություններ են տեղի ունենում:

«Բոլոր նորությունները պետք է ներառվեն ներկայացման մեջ՝ ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, բայց հիմքն նույնն է, ինչ եղել էր պրեմիերայի օրը: Անդրադառնալու եմ բոլոր այն թեմաներին, որոնք, այսպես ասած, պայթեցրել են ֆեյսբուքը: Կարող եմ ասել, որ ներկայացումը երկու մասի եմ բաժանել՝ շարժումը մինչը մայիսի 9-ը, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, իսկ երկրորդ մասում առավելապես աշնանային իրադարձություններն են: Այսինքն՝ այն, ինչ որ եղել է, իսկ երկրորդն այն է, ինչ կատարվում է հիմա»,- նշեց է Հայկը:

Անդրադառնալով կարծիքներին՝ նա ասաց, որ առաջին իսկ օրվանից լավ կարծիքներ է լսել տվյալ ներկայացման մասին:. «Ներկայացումը մի փոքր նմանեցնում եմ երեխայի, այն իմաստով, որ երեխայի պես ծնվում է, մեծանում, մեծանալու ընթացքում պետք է իրեն հետևես, պնդեցնես, հղկես: Ներկայացմանը եթե այդ տեսանկյունից նայեմ, ապա միշտ էլ աշխատելու տեղ կա, միշտ էլ կարող ես ինչ-որ շտկումներ անել, կատակներն ավելի լավը դարձնել, արտահայտած մտքերը՝ ավելի հստակեցնել: Անհամեստություն թող չթվա, բայց ինձ թվում է` սա բավական հաջողված «երեխա» էր, դա ասում եմ` հանդիսատեսի ընդունելությունից ելնելով, բուռն ընդունվեց հենց պրեմիերայի օրվանից»,- ասաց Հայկը:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica