close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի հետ կապված ծրագիր-գաղափար ունեմ` ստեղծել Հայկական լեռնաշխարհի մոդելով զբոսայգի-հանգստավայր

Բլոգեր

20 Սեպտեմբերի 2018, 14:50
 Երևանի հետ կապված ծրագիր-գաղափար ունեմ` ստեղծել Հայկական լեռնաշխարհի մոդելով զբոսայգի-հանգստավայր

ՀՅԴ ԳՄ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տարիներով այս մասին մտածել, բայց բացի մերձավոր ընկերներիցս՝ երբեք չեմ բարձրաձայնել։

Երևանի հետ կապված մի մեծ ծրագիր-գաղափար ունեմ. ստեղծել քաղաքային ուսուցողական-ճանաչողական զբոսայգի-հանգստավայր՝ Հայկական լեռնաշխարհի մոդելով։ Օգտակարը՝ հաճելիի հետ։

Իսկ այժմ, հեղինակային մտավոր սեփականությունս՝ դետալային։ Նաև՝ նպատակի մասին.
Մի քանի (անգամ մի քանի տասնյակ) հեկտարի վրա, Հայական Լեռնաշխարհի տեսքով ստեղծել բազմաֆունկցիոնալ զբոսայգի, որը կծառայի և որպես ակտիվ հանգստավայր, և որպես զբոսաշրջության կենտրոն, և որպես ուսուցողական-ճանաչողական հարուստ տարածք։

Զբոսայգին բաժանված է լինելու Մեծ և Փոքր Հայքի նահանգների (աշխարհների) անվանումով տարածքների։ Ամեն նահանգի տարածքում կլինեն սննդի օբյեկտներ՝ բնորոշ տվյալ նահանգի ազգային խոհանոցին։ Ամեն նահանգում սպասարկող ողջ անձնակազմն ու անվտանգության աշխատակիցները կկրեն այդ նահանգի գավառներին բնորոշ ազգային տարազներ։ Սննդի այդ օբյեկտներում ու նրանց հարող տարածքներում կգործեն երգի ու պարի խմբեր, որոնք միաժամանակ հաճախորդներին կներգրավեն պարերի մեջ կամ կուսուցանեն մի շարք հայկական պարեր։

Զբոսայգու ողջ տարածքը կանաչապատված ու ծառապատված կլինի Հայկական Լեռնաշխարհի էնդեմիկ ու տարածված բուսատեսակներով։

Զբոսայգու ամեն նահանգում կլինեն կենդանաբանական փոքրիկ այգիներ՝ տվյալ նահանգին բնորոշ կենդանատեսակներով։
Զբոսայգում կլինեն երեք մեծ լճակներ՝ Հայկական Լեռնաշխարհի երեք մեծ լճերի նման ու անվանումով։ Պայմանականորեն նրանցից մեկը կլինի լողալու համար, մյուսը՝ ձկնորսության, իսկ մյուսը՝ նավարկության համար։

Բացի այս երեք մեծ լճերից՝ կարելի է Հայական Լեռնաշխարհի մի քանի այլ փոքրիկ լճակների անունով լողավազաններ էլ ստեղծել՝ փոքրիկների լողալու ու ջրաշխարհի ժամանցների նպատակով։

Զբոսայգում կլինեն հայկական մեծ գետերի անուններով ջրուղիներ, որտեղ կարելի կլինի թիավարելով տեղաշարժվել։ Այդ ջրանցքներում նաև կարելի է տեսնել ջրային թռչուններ՝ բադեր, կարապներ, սագեր և այլն։

Ամեն նահանգում կլինեն այդ նահանգի հայտնի լեռների ու պատմաճարտարապետական հուշարձանների 2-3 մետրանոց կրկնօրինակները (ամրոցներ, հեթանոսական-քրիստոնեական տաճարներ, արձաններ և այլն)։

Զբոսայգում կլինեն բազմաթիվ բնագիտական ու պատմության փոքրիկ թանգարաններ՝ տվյալ նահանգի պատմությամբ։ Ինչպես նաև՝ հանրահայտ հայորդիների տուն-թանգարաններ։
Ողջ զբոսայգին հագեցած կլինի նաև ժամանակակից ատրակցիոններով։
Կլինեն նաև «վերնիսաժային» բնույթի առևտրի տաղավարներ՝ ազգային մշակույթի ցուցավաճառքային ստեղծագործություններով։

Զբոսայգու նպատակը. 
1. Բազմաֆունկցիոնալ հաճելի հանգստավայր երևանցիների ու հայաստանցիների համար։
2. Պատմական Հայրենիքի ուսուցողաճանաչողական զբոսավայր՝ կրտսեր սերնդի համար (նաև՝ ավագ սերնդի շատ ներկայացուցիչների համար։

3. Զբոսաշրջության հավաքական վայր՝ սփյուռքի հայրենակիցների ու օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

Հասկանում եմ, որ նման մեծ պրոյեկտը լուրջ միջոցներ է պահանջում։ Սա համահայկական նշանակության նախագիծ է պետք դարձնել՝ ներգրավելով նաև գործարարների, որոնք կարող են շահույթ հետապնդել։

Հ.Գ. Վաղ թե ուշ՝ այս գաղափարս իրականություն է դառնալու և կյանքի է կոչվելու։ Չգիտեմ երբ, բայց վստահ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն կլինի քաղաքական իշխանություն ՀՀ-ում, իսկ առնվազն՝ մեծամասնություն Երևանի ավագանիում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica