close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանափակվում է «ղումարբազության» խրախուսումը

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2018, 13:10
 Սահմանափակվում է «ղումարբազության» խրախուսումը

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված` «Վիճակախաղերի մասին» օրենքում և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Առաջարկվում է մի շարք սահմանափակումներ մտցնել խաղային ոլորտի կարգավորումներում, մասնավորապես` հնարավորություն տալ տոտալիզատոր կազմակերպողներին` իրականացնելու գործունեության այլ տեսակներ, ստուգել խաղացողների տարիքը: Մոլախաղով անգործունակ ճանաչված մարդկանց հնարավորություն չի տրվի խաղալու:

Միայն չորս քաղաքներում կարող են կազմակերպվել տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղեր` Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում, Մեղրիում: Սահմանափակումներ կմտցվեն կանխիկ միջոցներով խաղին մասնակցելու պրոցեսում:

Վարչապետը նշեց, որ նախագիծը հավելյալ քննարկումների ու լրամշակումների կարիք ունի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագծի սահմանափակումներն ունեն սոցիալական հետևանք, քանի որ բազմաթիվ աշխատատեղեր կկրճատվեն նոր կարգավորումներից հետո, ուստի պետք է զգույշ և սահուն կատարել փոփոխությունները:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կշեռքի նժարի վրա պետք է դնել աշխատատեղերի սահմանափակման և որոշ մարդկանց` շատ փող կորցնելու փաստերը:

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ կա գազալցակայաններում գործող խաղային սարքերի հետ կապված խնդիր. դրանքպետք է հանվեն այդ տարածքներից և հնարավորինս շուտ:

Ֆինանսների նախարարը նշեց, որ ներկայացված նախագծով այդ հարցը լուծվում է:

«Ինչպես դա կազմակերպել, որպեսզի մենք այդ խնդիրն իսկապես ճիշտ լուծենք, շատ կարևոր հարց է: Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ դրանում այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ չխրախուսենք ո'չ մեկը , ո'չ էլ` մյուսը: Սա շատ լուրջ խնդիր, է և տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ կազմակերպել: Ըստ վարչապետի՝ ահազանգեր կան, որ ոլորտի մի խումբ ընկերությունների շահերը հաշվի են առնված, մյուսներինը՝ ոչ: «Ոչ մի խնդիր չկա, բաց, թափանցիկ, հրապարակային քննարկենք, հասկանանք` ում շահերն են ավելի շատ հաշվի առնված, ումը՝ ոչ, որտեղ կան սուբյեկտիվ պահեր, դրանք բացառենք և լուծենք այս խնդիրը, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է, և մարդիկ համատարած այս խնդրի մասին ահազանգում են»,- ասաց վարչապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica