close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2018, 12:36
 Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։

Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված թաղապետ Հովհաննես Վարդանյանը, հաղթահարելով առկա բոլոր դժվարությունները, հասել է զգալի հաջողությունների։

Այժմ երկրում իրադրություն է փոխվել, մենք խորապես համոզված ենք, որ Երևանի ավագանու մեջ մեծամասնություն լինելով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում։ Մենք աշխատելու ենք այդ փոփոխությունները Արաբկիր վարչական շրջանի տարածքում իրագործելու եւ ամեն մի արաբկիրցու կյանքում հեղափոխություն բերելու համար։

Կոչ ենք անում Ձեզ` սեպտեմբերի 23-ին քվեարկել ՀՅԴ-ի` 9 համարի օգտին։ Կանխավ շնորհակալություն: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով Արաբկիրից առաջադրված թեկնածուներ`

Հովհաննես Վարդանյան

Ազատուհի Սիմոնյան

Նունե Վարդանյան

Կարինե Բաբայան

Դրո Բազիկ

Մհեր Դեր Կրիկորյան

Արամ Գրիգորյան

Սոսե Մուրադյան

Սեդա Գաբրիելյան

Ռուբեն Մարգարյան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica