close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենասիրությունը, որ դրոշակ են դարձրել, գաղափար չէ (2-րդ մաս)

Հարցազրույց

16 Նոյեմբերի 2012, 11:15
 Հայրենասիրությունը, որ դրոշակ են դարձրել, գաղափար չէ (2-րդ մաս)

-Ըստ Ձեզ' մեր երկիրն ի՞նչ կարգի երկիր է:

 

- Ես մի օրինակ եմ ուզում բերել: Հին ժամանակներում, երբ մեկն ուզում էր մատաղ կամ հարսանիք անել,  իր աշխատած փողը փոխում էր դարբնի փողի հետ: Որովհետեւ  դարբինն այդ փողը քրտինքով էր աշխատել, որպեսզի այդ մատաղն ընդունելի լինի,որ հարսանիքի հարսն ու փեսան բախտավոր լինեն, այսինքն' աստվածահաճո լինի: Երբ մենք մեր արդար  քրտինքով աշխատածով  կարողանանք  հարսանիքներ, մատաղներ անել, այդ ավանդույթները վերականգնել, մենք հաստատ հզոր ժողովուրդ կդառնանք:

Հիմա դարբին չկա, որ մեծահարուստները կարողանան բերել իրենց այդ հարամ փողերն ու ասեն' փոխի: Եթե այսօր նորմալ դարբին , հացթուխ ունենայինք' այդ տեսակը կունենանք:

 Օրինակ Գյումրին, ինչո՞ւ էինք համարում մեր  մշակութային մայրաքաղաքը: Մի ժամանակ կար, երբ արհեստները Գյումրիում էին կենտրոնացած, այսինքն' ազնիվ մարդիկ այնտեղ էին, մետաղի հետ կռիվ տվողներն էին այնտեղ: Պատահական չէր, որ Գյումրում մի ամբողջ աշուղական դպրոց  ծնվեց: Պատահական չէր, որ Իսահակայանն այդ տարածաշրւջանից դուրս եկավ: Ու հիմա այդ հոգեւոր, համով-հոտով հսկայական տարածքն բնորոշում ենք մի բառով' աղետի գոտի: Դա երկիմաստ բառ է: Իրոք, աղետի գոտի է' հոգեւոր աղետի գոտի: Փոխանակ այդ աղետի  գոտին վերականգնեինք' իր ամբողջ կոլորիտով, բերեցինք մի քաղաքապետ կարգեցինք այնտեղ, որ աղետալի դարձրեց այնտեղի վիճակը: Պատկերացրեք, որ  այդ քսան տարում դարբնի հոգեբանությամբ մի մարդ լիներ այդ քաղաքապետը, մենք որտեղ հասած  կլինենինք: Կամ այդ դարբնի հոգեբանությամբ նախագահ ունենայինք: Այստեղ տեսակի խնդիրն է:

 

-Գոհ չե՞ք նախագահի աշխատանքից:


-Նախագահի աշխատանք ասելով' երկիրս պետք է տեսնեմ: Եթե նորմալ երկիր ենք, նորմալ հասարակություն ենք, ուրեմն'փառք ու պատիվ նախագահին: Ես անկեղծ ասեմ' այդ նախագահ բառն էլ չեմ սիրում, ոչ էլ պրեզիդենտ բառն եմ սիրում: Եսսիրում եմ, երբ թագավոր է լինում: Օրինակ' Շվեդիայի նման երկիրը, որ այսօր թագավոր ունի, համարվում էամենաքաղաքակիրթ երկրներից մեկը: Թագավոր չի նշանակում բռնապետ : Թագավոր նշանակում է թագ կրող եւվստահություն կրող, Աստծո կողմից  տրված շնորհ: Ռուսաստանը, օրինակ, մինչ այսօր չի կարողանում այդ արյունն իրվրայից մաքրել' թագավորասպան ժողովուրդ է դարձել Նիկոլայի սպանությունից հետո: Անընդհատ ուզում է մաքրվել,որովհետեւ գիտի, որ դրանով է վերականգնվելու: Մենք էլ հոկտեմբերի 27 ունեցանք. չմաքրվե՞նք այդ հոկտեմբերի 27-ից:

 

-Ինչպե՞ս եք տեսնում այդ մաքրվելու ճանապարհը' արդեն տասերկու տարուց ավելի է  անցել:

 

-  Այդ մաքրվելը կարող է քսան տարուց ավելի էլ տեւել: Չգիտեմ' օրինակ Ռուսաստանում քանի տարի անցավ, ու նոր միայն սկսվեց այդ պրոցեսը: Ուղղակի մենք այլեւս զոհելու տեղ չունենք: Մենք պետք է չսպասենք 10 կամ 20 տարի հետոմաքրվելուն: Օրինակ' ընտրություններն ի՞նչ են դարձել, ինձ խորհրդային տարիների հնգամյակ են հիշեցնում: Այս հինգտարին այսպես, այն  հինգ տարին' այնպես, հո այդպես չէ: Այսինքն' եթե ես այսօր նախագահ եմ ընտրում, ես ընտրում եմ ոչթե հինգ տարվա համար, ես ուզում եմ, որ իմ նախագահը մնա պատմության մեջ, ինքը դառնա իմ պատմության էջը գրողը:Հիմա նորից ընտրությունների ճանապարհին ենք, այս ընտրությունները ես չեմ ուզում, որ խեղկատակության վերածվեն:Անկեղծ ասած' ոչ թե ինչ-որ բանի համար եմ ասում, այլ անկեղծ' կուզեմ եւս հինգ տարվա շանս  տալ այս նախագահին, բայցայս նախագահը դառնա իմ նախագահը, ոչ թե դառնա ինչ-որ կուսակցության լիդեր: Որովհետեւ, օրինակ, ես ՀՀԿ-ական չեմ,բայց դա չի նշանակում, թե նախագահն իմը չէ: Ընդհակառակը' նախագահն ավելի շատ իմը պետք է լինի, քան ՀՀԿ-ինը: Սաարդեն իմ ասած թագավորի կերպարն է, որ ինքը կարողանա նաեւ այդ զսպաշապիկը հագցնել այսօրվա այդ մարդկանց:

 

- Փորձում է հագցնել, բայց, կարծես, չի ստացվում:

 

-  Որովհետեւ, էլի եմ ասում, քծնանքը, որ մեր տունը քանդել է, այդ օրգանիզմն այնքան է մեծացել, որ զսպաշապիկնարդեն չի կարողանում հագցնել: Զսպաշապիկն ի սկզբանե պետք է հագցներ: Չինգիզ Այթմատովի ժամանակ մարդկանցգլուխներին մորթի էին հագցնում, դարձնում մանկուրտ, որ հիշողությունը մաքրեն , իսկ այժմ, ընդհակառակը, սրանք իրենցհիշողության, իրենց ինքնության ճանապարհը շեղած մարդիկ են: Որովհետեւ եթե կուսակցության էությունը դառնում է հացիկռիվ... Կոմունիստական կուսակցությունից ավելի հզոր կուսակցություն հո չէ՞: Ինչո՞ւ կործանվեց այդ կուսակցությունը'կուսակցության ներսում սկսվեց  քծնանքը, կուսակցության ներսում սկսեցին մեկը մյուսին չհանդուրժել կամաց-կամաց,  եւքանդվեց: Նույն բանը ես տեսնում եմ ներկայիս կուսակցական կռիվների մեջ: Եվ սա միայն ՀՀԿ-ի չի վերաբերում: Որովհետեւայսօրվա քաղաքական դաշտում գաղափարական հենք չի ձեւավորվել: Հայրենասիրությունը դարձրել են դրոշակ, սակայն դագաղափար չէ: Նկատի ունեմ բոլոր կուսակցություններին, քանի որ ոչ մեկի մեջ բացառապես տարբերություն չեմ տեսնում:Որովհետեւ, երբ, օրինակ, նժդեհականությունը դառնում է նորօրյա կոմսոմոլների դեւիզ' առանց իմանալու, թե Նժդեհըորտեղից է սերվել, ինչ ճանապարհ է անցել...:  Նժդեհին ծնող կուսակցությունն էլ պետք է Նժդեհին տեր կանգնի: Եթե դու եսծնել, դու պետք է տեր կանգնես, այլ ոչ թե թողնես, որ դառնա ծաղրուծանակի առարկա: Ինչո՞ւ Նժդեհի արձանը չենտեղադրում:

 

-Որպես նաեւ գրող-հրպարակախոս, որպես կինոների սցենարների հեղինակ' դոկումենտալիստ, ինչպե՞ս

 կգնահատեքՀայաստանի այսօրվա կինոյի եւ գրականության վիճակը:

 

-   Այժմ երբ գրելու ցանկություն եմ ունենում, երբ ասելիք եմ ունենում, չնայած ասելիք միշտ ունեմ, գրում եմ: Ես այնմարդկանցից չեմ, որ ասում են' ո՞ւմ համար գրեմ: Ես նախ ինձ, իմ հանգստանալու համար եմ գրում: Երկրորդ,ժամանակակից գրականություն ասելով, պետք է ասեմ, որ տաղանդավոր երիտասարդներ կան, որ կարդում ու ինձ լավ եմզգում: Մտածողությունը կա եւ այլն: Բայց չեմ ուզում, որ  մեր այսօրվա գրականությունը տուրք տա օտար գրականությանը' այլգրականությունից սերվի, երբ մենք հսկայական ժառանգություն ունենք: Ես, օրինակ, կուզեմ, որ այսօրվա մեր գրականությանմեջ շարունակվի Հրանտ Մաթեւոսյանի մտածողությունը, կուզեմ, որ Կոստան Զարյանի փիլիսոփայությունը լինիգրականության մեջ, շարունակվի, ոչ թե պահպանվի, այլ շարունակվի: Բայց իմ ուզելը երեւի այսօր քիչ է: Ու, նայե'ք, երբմենք լավ գրականություն ենք ունեցել, լավ էլ կինո ենք ունեցել: Մեկը մյուսի հետ կապված բաներ են: «Մենք ենք մերսարերը» օրական 10 անգամ նայիր ու չես ձանձրանա: Ուրիշ օրինակներ էլի բերեմ, որ գրականությունը եկել ու կինո էդարձել: Բայց այսօր ո՞ւմ գրականությունը բերես: Այսօր էժանագին գրականությունը դառնում է սերիալ: Եթե այսօր ինձմիլիոններ էլ խոստանան' կարողություն, միեւնույն է, ես սերիալների սցենար չեմ կարող գրել, որովհետեւ դա իմմտածողությունը չէ:

-          

-         Չե՞ք համարում, արդյոք, որ հենց այդ սերիալներով  ոմանք կրթում են մեր հասարակությունը' իրենց ուզած ձեւով:Սերիալների ազդեցությունն ինչպիսի՞ անդրադարձ է ունենում հասարակության կրթվածության վրա:

 

-  Կրթել բառն այստեղ աբսուրդ է դառնում: Կրթել' նշանակում է հենց կրթել, բայց եթե բառախաղ դարձնենք, սա արդենկրտել է նշանակում, այլ ոչ կրթել: Այսինքն' դու նրա հիշողությունը նրա միջից հանում ես, մտածելու ունակությունը, նրանմանկուրտ ես դարձնում: Ի՞նչ է նշանակում, երբ այսօր պոռնիկ հայ կնոջ կերպար է ստեղծվում' առանց չափազանցնելու' իրխոսելով, տոնայնությամբ, իր մտածողությամբ եւ այլն:

 

- Բայց այդ պոռնիկ հայ կնոջ կերպարն էլ կա մեր հասարակության մեջ:

 

-  Բայց դե նրան չպետք է բերենք ու դարձնենք չափանիշ: Պոռնկությունը առաջներում հայ կնոջ չափանիշը չի եղել: Իսկմենք այսօր պոռնիկներին դարձրել ենք հայ կնոջ կերպար:  Օրինակ' իտալական ֆիլմերը, երբ Ֆելինին ստեղծում էր,  կնոջկերպարը ստեղծում էր աշխարհահռչակ Սոֆի Լորենը: Բայց Սոֆի Լորենը  նաեւ իտալացի կինն էր' իր բարոյականությամբ եւիր ամեն ինչով: Եվ դու սիրում էիր այդ կնոջը: Իր բոլոր վատ բաներն էլ ներում էիր: Եթե մենք ուզում ենք լուրջ կերպարներունենալ մեր կինոյում, կինոյի մասին է խոսքը, այլ ոչ սերիալների, ի՞նչ է' մենք չե՞նք ունեցել: Գալյա Նովենցի ստեղծած կերպարն այսօր ո՞վ կարող է ստեղծել: Դա հենց հայ կնոջ կերպարն էր: Ուզում եմ ասել, որ երբ ունես լավ, բարոյականչափանիշների մեջ գտնվող հասարակարգ, կունենաս նաեւ լավ գրականություն, կունենաս նաեւ լավ կինո:

 

- Հեռուստաընկերություների ղեկավարները, այն հեռուստաընկերությունների, որոնք ավելի մեծ լսարան ունեն, ասումեն, թե հասարակությունը դա է ուզում:

 

-  Ուրեմն մենք մեզ հասարակույունից դո՞ւրս ենք դնում: Որտեղի՞ց գիտեն, որ հասարակությունը դա է ուզում:

 

-  Ռեյտինգներն են դա ցույց տալիս:

 

 

-         Դա Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հետազոտությունների պես է: Նա էլ է չէ՞ սոցիոլոգիականհետազոտությունների միջոցով քաղաքական կուսակցությունների ռեյտինգները ճշտում, իմանում: Վերջերս  նշվեց«Կուլտուրա» հեռուստաընկերության 15-ամյակը: Լոմոնոսովի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած միաղջիկ , գալիս է «Կուլտուրա»-ում աշխատանքի ընդունվելու: Այնտեղ նրան ասում են, որ հարմար աշխատանք չունեն, ուաղջիկն ասում է, թե պատրաստ է այդ հեռուստաընկերությունում մինչեւ իսկ հավաքարար աշխատել, միայն թե այդմիջավայրում լինի: Ինչ է, մենք այստեղ նման ռեսուրս չունե՞նք: Ինչո՞ւ մենք էլ մի այդպիսի հեռուստաընկերություն չունենանք,որ ինչ-որ մեկն էլ, ամեն ինչ թողած, ասի' կգամ նույնիսկ ձեր սեղանի փոշին մաքրելու, միայն թե ձեր միջավայրում լինեմ:Միջավայր է ստեղծվում: Դրա համար եմ ասում, որ, օրինակ, ռուսական ալիքներն էլ ունեն այդ հիվանդությունը, բայց Ռուսաստանը մեծ, հզոր երկիր է, որ այդ հիվանդությունը կարող է իր առողջ հատվածի հաշվին լուծել, որովհետեւ ինքն այդմիջավայրը ստեղծել է: Որովհետեւ ինքն իր այդ հզոր միջավայրին տեր է կանգնում: Մենք էլ ենք չէ՞ հզոր մշակույթիժառանգորդ' Արամ Խաչատրյան ունենք, նկարիչների ու քանդակագործների մի ամբողջ աստղաբույլ ունենք, որոնց իրենքավելի շատ են լուսաբանում ու մեկնաբանում, քան մենք: Օրինակ' մի քանի օր առաջ Ավետ Ավետյանի հոբելյանն էր, ո՞ր միհեռուստաընկերությունը լուսաբանեց: Փառահեղ, աշխարհահռչակ դերասան էր:

 

- Մենք չենք կարողանում ներկայացնել մերը, հետո էլ դժգոհոմ ենք, թե մերոնք համաշխարհային ճանաչում չեն ստանում:

-  Ոչ, մենք էժանագինը ներկայացնելու դրսեւորումներ ունենք: Օրինակ` վերջերս եղած մի օրինակ կարող եմ ասել. Երեւանում տեղադրված գիպսե արձանները: Ես որ տեսնում եմ Չարենցին` այդտեղ նստած, ինձ թվում է, թե նա Կարսից եկել է, հյուրանոցում նրան տեղ չեն տվել ու նստել` դրսում է մնացել այս մարդը: Ինքը տիրոջ կերպարն արդեն չունի, այդ միջավայրի տերը պետք է լինի Չարենցը: Հետո` նրա կողքին ամեն մարդ իրավունք չունի նստելու, սա էլ պետք է հաշվի առնել: Կամ` Մհեր Մկրտչյանին անդրադառնանք. Օրինակ` «Տղամարդիկ» ֆիլմի արձանը, որ դրված է, գնում ենք այդ արձանի մոտ` ծաղիկներ են դրված. արդեն ընդունում են մարդիկ այդ արձանը: Արժե՞ր դրանից հետո բերել, այդ միջավայրից առանձնացնել ու բերել նորից գիպսե արձանի տեսքով դնել այդտեղ: Բայց մեկը պետք է այդ մասին ասի, չէ՞, նրանց: Օրինակ` արդեն քսան տարի է, ինչ Այվազովսկու արձանի վրձինը չկա: Ուզում ես ինչ-որ բա՞ն անել, բեր ու վրձինը դիր: Ավելին` Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Սպանդարյանի արձանն է դրված, նժդեհապաշտ կուսակցությունը կարող է արձանը փոխել: Ոչ թե լինի Գարեգին Նժդեհի անվան Սպանդարյանի հրապարակ: Աբսուրդ է սա: Նույնիսկ արձանների առումով  էլ աբսուրդ է:

 

-   Այսինքն` որ բնագավառին էլ նայես, աբսուրդի մե՞ջ ենք:

 

-  Սա այն պատճառով է, որ երբ բարոյալքման պրոցես է գնում, այդ ժամանակ որ բնագավառին էլ մատդ դնես, այդտեղ կան միայն խնդիրներ: Կրթություն, առողջապահություն, մշակույթ, որ բնագավառն ուզում ես մտիր: Ես չեմ ասում` անթերին ունենանք, հնարավոր չէ: Անթերի միայն մեկ մարդ է եկել, բայց խաչվել ու վեր է համբարձվել: Բայց բոլորս մեզ Քրիստոսի տեղ ենք դրել, բոլորս ուզում ենք խաչվենլ, բայց էլ համբարձվելու տեղ չկա`մի հոգի պետք է համբարձվեր, ով արդեն համբարձվել է` իզուր ձեզ մի' կոտորեք ու մի' էլ խաչվեք:

 

 Զրուցեց` Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica