close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ` նախնական տեսաձայնագրմամբ. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2018, 12:23
 Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ` նախնական տեսաձայնագրմամբ. Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին ասաց, որ պատրաստ է թեկնածուներից միայն Հայկ Մարությանի հետ բանավեճին մասնակցել` հարգելով մյուս բոլոր թեկնածուներին: «Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց, որ` մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, մյուսները՝ սև, որ իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի հետ»,- ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց, որ չի մասնակցի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք 10 թեկնածուի հետ բանավեճին՝ «Խաղի կանոններ» հեռուստածրագրին: «Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ` նախնական տեսաձայնագրմամբ։ Դա, կարծում եմ, վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ` ես հասկանում եմ ուղիղ եթերով, տեսաձայնագրմամբ բանավեճը  ես համարում եմ վիրավորանք մեր հասցեին: Բանավեճ` տեսաձայնագրմամբ, ես հասկանում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահը և ձևաչափը»,- հայտարարեց նա:

Զոհրաբյանը դիմեց Հայկ Մարությանին. «Ես երբևէ որևէ բանավեճից չեմ խուսափել: Պատրաստ եմ ընդունել բանավեճի` ձեր օրակարգը: Ես հետևեցի՝ վերջին օրերին Դուք դատողություններ էիք անում Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Շատ սկզբունքային և կարևոր դատողություն։ Պատրաստ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր մոդելների վերաբերյալ Ձեզ հետ բանավիճել, հարգելի' թեկնածու: Հեշտացնում եմ խնդիրը` բանավեճի օրակարգն ընտրեք Դուք։ Ինչ ոլորտից ուզում եք, խոսենք, բանավիճենք, բայց միայն Ձեզ հետ` ուղիղ եթերում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica