close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2018, 11:59
 Արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում

Կառավարության շենքի առջև բողոքող բազմություն տեսնելը վերջին շրջանում ամենասովորական երևույթներից  է դարձել: Այսօր նախկին արծվաշենցիներն էլ են այնտեղ, եկել են վաղ առավոտից, պահանջում են, որ վարչապետը դուրս գա, հանդիպի իրենց հետ ու լսի իրենց բողոքները: Նրանք Ճամբարակից եկել-հասել են մայրաքաղաք, որ պահանջեն  իրենց` դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը, որն արդեն մի քանի տասնամյակ է` պահանջում են, բայց լսող չկա:

Նախկին արծվաշենցի, ներկայումս Ճամբարակի բնակչուհի Անուշ Մարտիրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ընտանիքը Արծվաշենում մեծ ու այդ ժամանակաշրջանի համար շատ բարեկարգ տուն է ունեցել, բայց հիմա ապրում են Ճամբարակում ու չունեն ո'չ տուն, ո'չ էլ որևէ սեփականություն, ու չգիտի` ինչ պատասխան տա իր որդուն: Ասում է, որ նախկին կառավարությունների ժամանակ էլ են բողոքել. «Նախկինում էլ ենք բողոքել, բայց դուք չգիտե՞ք, թե ոնցն էին մեր իշխանությունները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica